Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը հրաժարական չի տվել, արձակուրդ է գնում

Հուլիս 01,2013 17:02 Share

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր հաղորդագրություն տարածեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի վաղը կայանալիք ասուլիսի մասին: Սակայն քիչ անց էլ հաղորդագրություն տարածեց, որ վաղը բնապահպանության նախարարի պաշտոնակատար Սիմոն Պապյանի ասուլիսն է: Այս լուրը ուշագրավ է նրանով, որ Սիմոն Պապյանը փոխնախարարն է, սակայն նա ներկայացված է որպես նախարարի պաշտոնակատար, իսկ պաշտոնակատար լինում են, ասենք` օրինակ նախարարի հրաժարականի դեպքում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն արդյոք հրաժարակա՞ն է տվել, թե ոչ, փորձեցինք պարզել նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանից: Վերջինս վստահեցրեց, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վաղվանից ընդամենը արձակուրդի է անցնելու, իսկ սահմանված կարգով, նախարարի արձակուրդի դեպքում նախարարի պաշտոնակատար է լինում առաջին տեղակալը, այս դեպքում` Սիմոն Պապյանը: Հայկ Հակոբյանի փոխանցմամբ` նախարարը 15 օր կվայելի իր արձակուրդը. Արամ Հարությունյանն առայժմ որոշել է հանգստանալ Հայաստանում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել