Լրահոս
Օրվա լրահոսը

Եղվարդի անջուր բնակիչները սպառնում են բողոքի երթով շարժվել կառավարություն

Հուլիս 06,2013 19:57

Այսօր՝ հուլիսի 6-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում հավաքվել են 200-ից ավելի բնակիչ, որոնք բարձրաձայնում են, թե «ԵրեւանՋուր» ընկերությունը հայտնի հեքիաթի 7 գլխանի հրեշի նման մոտ 280 տուն ջրազրկել է:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ գյուղացիները «ԵրեւանՋուր» ընկերությունից ծանուցում են ստացել, որտեղ գրված է. «Սույնով ծանուցում ենք, որ ձեր ջրամատակարարման միացումը կատարված է Կոմիտասի փողոցով անցնող հին ջրագծից, որը գտնվում է խիստ քայքայված եւ կարող է վթարների եւ ջրի որակի վատթարացման պատճառ հանդիսանալ»: Ծանուցման մեջ նաեւ գրված է. «Ձեր ջրամատակարարումն ապահովող հին ջրագիծը կջրազրկվի սույն ծանուցման պատշաճ առաքման օրվանից 10 օր հետո», խոստացել են, որ կարճ ժամանակում դարն ապրած ջրագծերը կփոխարինվեն նորով: Սակայն անցել է բավական ժամանակ, «սայլը տեղից չի շարժվում»: Այս պահին բնակիչների հետ է հանդիպել Եղվարդ քաղաքի ավագանու անդամ Վաղարշակ Ամիրխանյանը, սակայն վերջինս էլ նույնպես չգիտի՝ ինչ պատասխանի անջուր քաղաքացիներին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամառվա այս տապին շատ տներում արդեն լվացքը կուտակվել է, իսկ երեխաներն էլ չեն հիշում՝ վերջին անգամ երբ են լողացել: Ու եթե մեկ-երկու օրվա ընթացքում հարցը լուծում չստանա, բոլորը պատրաստվում են կուտակված լվացքով ու լվացքի պարագաներով գալ Կառավարություն, ու թող այդ հարցը կարճ ժամանակում լուծեն, հետո Վարդան Օսկանյանի նման չասեն, թե «մարդիկ իրենց լվացքը հանում են, դարձնում հասարակության սեփականություն»: Կան քաղաքացիներ, ովքեր փորձել են իրենց ուժերով լուծել ջրի հարցը, սակայն քաղաքապետարանից այցելել եւ արգելել են, որպեսզի քաղաքացիները ջրագիծ անցկացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031