Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական կուրյոզներ

Հուլիս 06,2013 21:29

Փրկվել է խեղդվելուց եւ…հաղթել 

2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերում Էկվատորիալ Գվինեայից լողորդ Էրիկ Մուսամբանին, քիչ է մնացել, խեղդվի լողավազանում: Բանն այն է, որ նա լողալ սովորել էր Խաղերի մեկնարկից ընդամենը ինն ամիս առաջ եւ 50 մետրանոց լողավազան կյանքում առաջին անգամ էր տեսել:

Հետաքրքիր է, որ նա, այնուամենայնիվ, դարձել է որակավորման այդ լողահերթի հաղթող, քանի որ երկու մրցակիցները որակազրկվել էին  սխալ մեկնարկի համար եւ Մուսամբանին մնացել էր մենակ:
  Օրենքն արգելել է ձիասպորտի մրցումներն անցկացնել Ավստրալիայում 

1956 թվականի Մելբուռնի օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ պարզվել է, որ Ավստրալիայում հնարավոր չէ ձիասպորտի մրցումներն անցկացնել, որովհետեւ օրենքն արգելում էր կենդանիներ բերել երկիր: Արդյունքում, նժույգորդներն օլիմպիական մեդալները խաղարկել են Շվեդիայում: Դա միակ դեպքն է, որ միեւնույն օլիմպիական խաղերն անցկացվել է երկու տարբեր երկրներում:

  42 կմ 195 մետրը՝ 54 տարում 
1912 թվականի Ստոկհոլմի օլիմպիական խաղերում ճապոնացի մարաթոնյան վազորդ Սիցո Կանագուրին 30-րդ կիլոմետրին սարսափելի ծարավ է զգացել: Մարզիկը վազելով մոտեցել է մոտակա տներից մեկին եւ տիրոջից մեկ բաժակ ջուր խնդրել: Հյուրասեր տանտերը նրան հրավիրել է ներս եւ գնացել խոհանոց՝ ջրի ետեւից: Իսկ երբ վերադարձել է սենյակ, վազորդը խորը քնած է եղել: Նա այդպես մնացել է մի ամբողջ օր:

1967 թվականին արդեն 76-ամյա Կանագուրիին թույլատրել են անցնել վազքատարածության մնացած հատվածը: Ստացվել է, որ նա 42 կմ 195 մետր մարաթոնյան մրցատարածությունն ընդհանուր առմամբ հաղթահարել է 54 տարի, 8 ամիս, 6 օր, 8 ժամ, 32 րոպե, 20,3 վայրկայնում:

 

   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Mirfaktov-ի նյութերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031