Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանը և Ռիգայի Հյուսիսային շրջանը կհամագործակցեն

Հուլիս 09,2013 12:57 Share

Պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Ռիգա այցելած Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը հանդիպել է Ռիգայի Հյուսիսային շրջանի ղեկավար Սերգեյ Խրիստոլյուբովի հետ:

Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու քաղաքների վարչական միավորների միջև համագործակցության ձևավորման և ընդլայնման, ինչպես նաև փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մանվել Ջավադյանն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները լավ հնարավորություն են փոխշահավետ գործակցությունը նաև վարչական միավորների միջև առավել առարկայական դարձնելու համար:

Կողմերը պայմանավորվել են հստակեցնել հնարավոր փոխգործակցության եզրերն ու այն առավել առարկայական հիմքերի վրա դնելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:   

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել