Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ստացավ զրո եւ ընկերակցեց ադրբեջանցուն

Հուլիս 12,2013 16:52

27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում քիչ առաջ պայքարն ավարտեցին տղամարդկանց 94 կգ քաշային կարգի մարզիկները:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Վարդան Դավթյանը: Պոկում վարժությունից հետո հայաստանցին 165 կիլոգրամով ընթանում էր հինգերորդ տեղում, սակայն տապալվեց հրումում: Չկարողանալով առաջին մոտեցմամբ բարձրացնել 196 կիլոգրամը, նա անպայման մրցանակային տեղ գրավելու նպատակով պատվիրեց միանգամից 202 կիլոգրամ, ու այդ քաշը եւս երկու անգամ չենթարկվեց մարզիկի կամքին: Ստանալով զրո` Վարդան Դավթյանն ընկերակցեց պոկում վարժությունում նույն ճակատագրին արժանացած ադրբեջանցի ծանրորդին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031