Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատվել են օձեր

Հուլիս 15,2013 13:10 Share

Հուլիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների նկատած օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` օձեր են նկատվել Եղվարդի Արա Գեղեցիկ փո­ղո­ցի թիվ 38 տան բակում, Երևանի Ռուբինյանց 27/4 տան բակում, Մելքումով փողոցի թիվ 78 տան բակի ավտոտնակում։

Ահազանգերի վայրեր է մեկնել փրկարարական ջոկատ:

Ուսումնասիրության արդյունքում` նշված հասցեում օձ չի հայտնաբերվել:

Հուլիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգերով փրկարարներն օձեր են հայտնաբերել Երևանի Մյասնիկյան պո­ղո­տայի թիվ 4 շենքի մոտ, «Նոյ» թաղամասի թիվ 87 տան բակում, Վ. Համբարձումյան 14 շենքի բակում (շահմար),Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի թիվ 2 տան բակում (գյուրզա), Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Շիրազի 5-րդ տանը (գյուրզա), Աբովյանի 8-րդ միկրոշրջանում՝ նախկին թիվ 13 ջրամբարի պահակակետում (գյուրզա), Սպիտակի Վանաձորի խճուղու թիվ 13 տան բակում:

Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք:

ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել