Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանրապես դեմ եմ բռնությանը․ Բաթոյանը՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կատարած որակումների հետ կապված հարցի առիթով

Նոյեմբեր 24,2026 14:16 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կխնդրեմ գնահատական տալ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցադրմանը Նիկոլ Փաշինյանի որակումներին։ Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նման խոսույթը, քանի որ այն խոսքային բռնության տարրեր է պարունակում»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Նշել ենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Զարուհի Բաթոյանն արձագանքելով նշեց, որ Մարիաննա Ղահրամանյանը լրագրող չէ, որը ցանկացած տիպի հարց, որն իրեն հուզում է, կարողանա տալ․ «Իմ ակնկալիքն եմ ասում Ձեզնից։ Ինչ վերաբերում է նախագծի էությանը, նախագիծն ընտանեկան բռնության մասին է։ Եթե Դուք ուզում եք իմ դիրքորոշումն իմանալ, ապա ցանկացած տեսակի բռնության ցանկացած անձի նկատմամբ ես վատ եմ վերաբերվում՝ ում կողմից ուզում է լինի, ինչ ձևակերպմամբ ուզում է լինի»։

Մարիաննա Ղահրամանյանը հարցրեց՝ ճիշտ հասկացա՞, որ Դուք դատապարտում եք տվյալ միջադեպը, եթե վատ եք վերաբերվում ցանկացած նմանատիպ երևույթի, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց․ «Կոնկրետ դեպքի, երևույթի մասին չեմ ասում։ Ես բռնության մասին եմ ասում։ Ընդհանրապես ես դեմ եմ բռնությանը»։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30