Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Հուլիս 17,2013 21:37

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական երեկվա նիստի ժամանակ հնչած վիրավորանքների առթիվ Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Այս մասին «1in.am»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Հիշեցնենք, որ երեկվա նիստից հետո ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն:

«Քանի որ Վարդան Ղուկասյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, նաև` ինձ վիրավորելով, խնդրել եմ քրեական գործ հարուցել»,- 1in.am-ի հետ զրույցում ասել է նա:

Վարդան Ղուկասյանը դատարանում անհարգալից վերաբերունք էր դրսևորել ներկաների՝ նաև փաստաբանի հանդեպ՝ հայտարարելով, որ չի պատասխանի նրա հարցերին, քանի որ իր դիմաց «դև» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031