Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը Կամո Արեյանին հանձնարարեց քննարկել ուղեվարձի թանկացման հարցը

Հուլիս 25,2013 11:47 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված մայրաքաղաքում ստեղծված վիճակը կառավարությանն անհանգստացնում է: 
Վարչապետի խոսքերով՝ իրենց մինչ այդ տարբեր կազմակերպությունների հետ քննարկել են ուղեվարձի թանկացման հարցը, սակայն ինչպես տեսնում են, այն բավարար չի եղել:
Վարչապետը կառավարության նիստին ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանին հանձնարարեց կրկին քննարկումներ կազմակերպել եւ անդրադառնալ հարցին:

Կամո Արեյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հայտարարությամբ կդիմի հանրությանը. «Այս օրերի ընթացքում քաղաքապետն անձամբ հետևել է տրանսպորտի սակագնի բարձրացման ուղղությամբ հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, գնահատականներին, առաջարկություններին: Միևնույն ժամանակ, հանդիպում է ունեցել տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքները: Իրականացվել են սոցհարցումներ: Այս պահին ավագանու խմբակցությունների հետ հանդիպում է ունենում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: