Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց «Ժողովրդագրական մարտահրավերները եւ բնակչության հեռանկարները» գրքի շնորհանդեսը

Հուլիս 26,2013 19:33

«Արտագաղթի պատճառները, միտումները եւ հետեւանքները կարիք ունեն գիտական հիմնավոր վերլուծությունների: Ներկայումս ինչպես հայության, այնպես էլ ողջ մարդկության դիմագրաված մարտահրավերների շարքում բացառիկ դեր ու նշանակություն ունի ժողովրդագրականը»,-այսօր այս մասին Հայաստանի Գրողների միության կլոր դահլիճում «Ժողովրդագրական մարտահրավերները եւ բնակչության հեռանկարները» (ՀՀ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի օրինակով) գրքի շնորհանդեսի ընթացքում ասաց գրքի հեղինակ, հայ անվանի տնտեսագետ, ժողովրդագիր Վահագն Թովմասյանը:

Հեղինակի փոխանցմամբ` գիրքը գրվել է մեկ շնչով, ընդամենը  մի քանի ամսվա ընթացքում:  «Գրքի ավարտական նախադասությունը լատիներենով գրված ամբողջովին արտահայտում է ամբողջ գրքի բովանդակությունը: Առաջին հայացքից գրքում համատեղված են անհամատեղելիները, սակայն դա օրինաչափ է եւ տրամաբանական»,-ասաց Վ. Թովմասյանը, հավելելով, որ գիրքը բաղկացած է հինգ գլխից եւ տասնյոթ բաժիններից:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը շնորհավորեց եւ ողջունեց հեղինակին` փաստերի եւ վերլուծությունների հիման վրա պատրաստած աշխատանքի համար` ասելով. «Սա օդում թեւածող թեմա է: Հենվելով անցյալի վրա, փորձենք այսօրն ու ապագան տեսնել»:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031