Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Մարդիկ չեն ուզում պայքարել, այլ փորձում են ցեխ շպրտել»

Օգոստոս 01,2013 11:35

«Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է օգոստոսի 1-ից 22-ը հավաքներ անցկացնել Ազատության հրապարակում։ Քաղաքապետարանն արդեն արտոնել է նշված օրերին անցկացվելիք հանրահավաքները։ Թե ինչու «Ժառանգություն»–ը որոշեց ակտիվանալ ու հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից։
– Մի քանի ամիս առաջ ժողովուրդը դուրս էր եկել փողոց, պահանջում էր, որպեսզի «Ժառանգության» առաջնորդը հեղափոխություն իրականացնի, սակայն Ր. Հովհաննիսյանը չարեց դա, Դուք ուշացած չե՞ք համարում Ձեր կուսակցության հանրահավաքները։
– Ժողովուրդը մշտապես էլ Ր. Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» կողքին է եղել, մենք մշտապես էլ ժողովրդի կողքին ենք եղել, այդ ժամանակ քաղաքական պայքարն այդ ձեւով ավարտվեց, բայց դա չի նշանակում, որ մեր պայքարը կարճաժամկետ է։ Առավել եւս, որ իրավիճակն օր օրի է վատթարանում, միայն արտագաղթը բավական է, որպեսզի միասնության կոչ անենք։ Ուստի ցանկացած պահի պայքարը ճիշտ է եւ ժամանակավրեպ չէ, առավել եւս Ր. Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» պարագայում, որոնք մշտապես են պայքարում։ Ես այժմ զգում եմ, որ արհեստական խնդիր է բարձրացվում։
– Հասարակությունը սկսեց լուրջ չվերաբերվել Ր. Հովհաննիսյանին, երբ նա, ժողովրդին թողնելով «կրակի բերանում», որոշեց գնալ ու աղոթել, ինչպես ինքն է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կոչում՝ «զորավարի» հետ։
– Եթե պարոն Հովհաննիսյանն անիմաստ տեղը տաներ, մի 20 հոգի զոհվեր, պարոն Հովհաննիսյանին արդեն լուրջ կվերաբերվեին, չէ՞։ Մի մասը ցանկանում էր արյուն տեսնել, մի մասն էլ ուզում էր ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանել, բայց շատ քչերն էին ուզում պայքարել։ Դրա մասին այն մարդիկ են խոսում, որ մինչեւ այդ չկային, հիմա էլ խոսում են, որ գնաց աղոթելու… գայիք, կողքը կանգնեիք, իր հետ աղոթեիք կամ պայքարեիք, ոչ թե հեռու կանգնած՝ խոսեիք։ Մարդիկ չեն ուզում պայքարել, այլ փորձում են ցեխ շպրտել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031