Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունների համար եվրասիական ուղղությունը շատ ավելի դյուրին է»․ Ջեյմս Նիքսի

Օգոստոս 02,2013 19:58

Azatutyun.am․  Հայաստանը կախվածության մեջ է Ռուսաստանից, սակայն ներկայումս ցանկություն կա փոխել այդ իրավիճակը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Լոնդոնում գործող հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկի՝ Chatham House-ի  Ռուսաստանի և Եվրասիայի բաժնի ղեկավար Ջեյմս Նիքսին:

Վերջինս, միաժամանակ, փաստում է, որ եվրոպական ինտեգրացիան շատ ավելի դժվարին ճանապարհ է Հայաստանի իշխանությունների համար և շատ ավելի մեծ քաղաքական կամք է պահանջում, քան ավանդական ռուսական կողմնորոշումը:

«Հայաստանը կախված է Ռուսաստանից մի շարք ձևերով, ներկայիս նախագահից առաջ պաշտոնավարած առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, արդյունավետ կերպով Ռուսաստանի Դաշնությանը վաճառեց մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվներ: Եվ թեև ես չեմ կարող մատնանշել որևէ առանձին ոլորտ, որտեղ Կրեմլը փոխել է Հայաստանի քաղաքական կուրսը՝ օգտագործելով իր ունեցած լծակները, բայց կարող եմ ասել, որ Ռուսաստանն ունի այդ ներուժը և կարող է գնալ այդ քայլին, եթե ուզենա», – ասում է միջազգային անկախ փորձագիտական կենտրոնի վերլուծաբանը:

Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով զբաղվող Նիքսին ևս փաստում է, որ այժմ Հայաստանի իշխանությունները կանգնած են երկընտրանքի առջև և պետք է ընտրություն կատարեն Կրեմլի առաջարկած Եվրասիական միության կամ Եվրամիության Ասոցիացման համաձայնագրի ու ազատ առևտրի գոտու միջև: «Դրանք փոխադարձաբար հակասում են միմյանց, անհնար է  միաժամանակ ունենալ թե՛ մեկը, թե՛ մյուսը», – արձանագրում է միջազգային փորձագետն ու մանրամասնում, որ միմյանց հետ անհամատեղելի տեխնիկական դրույթներից բացի՝ այս երկու համաձայնագրերը նաև տարբերվում են բովանդությամբ ու Հայաստանին առաջադրվող պահանջներով:

«Եվրամիության Ասոցիացման համաձայնագիրն ու Ազատ և համապարփակ ազատ առևտրի գոտին պահանջում են կարևոր քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ, մինչդեռ Եվրասիական մաքսային միությունը այդ կարգի որևէ պայման չի դնում և որևէ կերպ կապված չէ երկրում ժողովրդավարության զարգացման կամ բարեփոխումների հետ: Այս առումով, Հայաստանի իշխանությունների համար եվրասիական ուղղությունը շատ ավելի դյուրին է, այդ դեպքում պաշտոնական Երևանը կստանա կարճաժամկետ տնտեսական օգուտներ, կնվազեցնի ռուսական կողմի ճնշումները, մինչդեռ եվրոպական ճանապահը շատ ավելի մեծ քաղաքական կամք ու հանձնառություն է պահանջում Հայաստանի կառավարությունից», – ընդգծում է Ջեյմս Նիքսին:

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031