Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի մոտ նստացույցի մասնակիցները դիմել են ՄԻՊ-ին՝ վրան տեղադրելու թույլտվության խնդրանքով (Տեսանյութ)

Օգոստոս 05,2013 13:01

Հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնանկության պահանջով անժամկետ նստացույց հայտարարած Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ դիմում են ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, որպեսզի կարգավորվի տարածքի արհեստական թրջման հարցը, ինչպես նաև թույլատրվի վրանի կամ հովանոցի տեղադրումը: 
Հիշեցնենք, որ նստացույցի մասնակիցներին չեն թույլատրում քաղաքապետարանի առջև վրան տեղադրել:
Նստացույցի մասնակիցները, հղում կատարելով ՀՀ օրենսդրությանը, թվարկեցին, թե ինչ իրավախախտումների են դիմել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ինչպես է նա վիրավորել լրագրողներին, ահաբեկել տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին:
«Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը պահանջելու հիմնավոր պահանջ են համարում նաև օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցումը:
Դառնալով այն պայմաններին, որոնցում նստացույցի մասնակիցները անցկացնում են ողջ օրը, նշեցին, որ անընդհատ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքը ջրվում է՝ եզրաքարերն ու մայթը շարունակաբար պահելով խոնավ վիճակում, որի հետևանքով նույնիսկ խոտածածկի եզրաքարերին անհնար է նստել:
Նստացույցի մասնակիցներից Սուրեն Սահակյանը նշեց, որ Հ. Նավասարդյանի որդիներին է պատկանում թիվ 18 երթուղին:
Նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանն էլ նշեց, որ ուրբաթ նոր հայտարարությամբ են հանդես գալու:
Ակտիվիստները նաև պահանջում են պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր գողացել են նստացույցի մասնակիցների պաստառները, որոնք ըստ մասնակիցների՝ ոստիկաններ են:
Նստացույցի մասնակիցները նշեցին, որ ՄԻՊ-ը իրենց չի այցելել, մի անգամ, երբ լույսերը լրիվ անջատել էին, ահազանգել էին ՄԻՊ-ին, սակայն արձագանքել են միայն երկու օր անց, երբ արդեն կարիքը չկար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031