Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած՝ «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանն անդրադարձավ Ադրբեջանի ընդդիմության Թբիլիսիում տեղի ունեցած հավաքին եւ իր ու Ադրբեջանի միավորված ընդդիմության թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի հնարավոր համագործակցությանը, նաեւ նախագահական ընտրություններից առաջ ՌԴ նախագահ Պուտինի այցելությանը:
«Անկախ ադրբեջանական կողմի պատկան մարմինների մեզ պատասխանելուց կամ չպատասխանելուց՝ մենք որոշել ենք ամեն ինչ անել եւ մեկնել Բաքու՝ մասնակցելու նախագահական ընտրություններին»,- հայտնեց Այվազյանը, ասելով թե, անվտանգության երաշխիքներ դեռ չունի, բայց համարում է, որ իր հաղթելու հավանականությունը մեծ է:
Խոսելով ադրբեջանական ընդդիմության թեկնածու Իբրահիմբեկովի մասին՝ նշեց, որ վերջինը լուրջ խնդիրներ ունի, ինչը բարդացնում է նրա վիճակը, հնարավորությունները:
«Այն խնդիրները, որոնք կան իմ առջեւ դրված, նույնը նաեւ Իբրահիմբեկովի մոտ են: Վաղուց ժամանակն է բեկում մտցնել այդ խնդիրների մեջ»,- ավելացրեց Այվազյանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ



















































Ես ծանոթ չեմ և շատ եմ ուզում իմանալ՝ Գ.Այվազյանը լո՞ւրջ մարդ է:
Ես էնքան եմ նախանձում էս մարդուն, Սուտլիկ Որսկանի հեքիաթներա հորինում, հավատում դրանց ու ինքն իրենից գոհ ապրում:
Բայց ի դժբախտություն մեզ՝ մամուլի ակումբներն ու հեռուստաընկերությունները նրան ամբիոն են տրամադրում, լուրջ դեմքի արտահայտությունով լսում նրան, փոխարենը միջնորդեն էդ մարդուն, որ բուժվի եթե ոչ Աղի հանքում գտնվող բուժհիմնարկում, գոնե Կ. Նալչաջյանի մոտ:
Ապրեք, հարգելի Նելլի, լրիվ համաձայն եմ Ձեզ հետ:Այն տպավորությունն է, որ ,,Մամուլի ակումբները,, պարապ են և ում ուզում միկրոֆոն են տալիս:
Ինքն իր ուժերին ներած չափով մերկացնում է այդ երկրին, իսկ դուք ինչ եք անում….., հաաաաաա մտորում եք լուրջ մարդ է թե ոչ, կներեք որ սկզբից գլխի չնկա:
Ցանկացած հումորաերգիծական ժանր, այս դեպքում «քաղաքական», գոյության իրավունք ունի, եւ այն հանգամանքը, որ Գ.Այվազյանը լավ իմանալով ազերիների մոտ հումորի բացակայությունը՝ ինչպիսի լուրջ հակաքայլեր էն մտմտալու։ Արձագանք արդեն եղել է՝ ոմն նախկին փախստական Փիրուզը ուզում է դառնալ ՀՀ-ի Ազ. Ժող. պատգամավոր,մենք պետք է ամեն կերպ աջակցենք,որ նա հասնի հաջողության,ինչա՞ , լֆիկների ու գալուստների փոխարեն ՝Փիրուզը ավելի գերադասելի չի՞….։