Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հզոր բանակ ունենք, պատերազմի ժամանակ պատրաստ եմ գնալ ֆոտոնկարներ անելու». Սոսե Մուրադյան

Օգոստոս 08,2013 18:24 Share

«Երբ սահմանին հակառակորդի կողմից կրակոց է արձանագրվում, շատ լրագրողներ առանց իմանալու, թե ինչ զենքից է դա եղել, աղմուկ են բարձրացնում: Քանի որ մենք հակամարտող կողմ ենք, պատերազմական գոտում ենք, շատ դեպքերում լրագրողների ձեռքով, ովքեր թերի են տիրապետում ոլորտին, աղավաղված ինֆորմացիա է հաղորդվում հանրությանը: Ըստ իս՝ լրագրողը, ով գրում է ռազմական թեմայով, պիտի գոնե տարրական բաներին տիրապետի »,- ասում է ապագա ռազմական ֆոտոլրագրող 18-ամյա Սոսե Մուրադյանը: Հավելում է . «Շատ դեպքերում լրագրողները նույնիսկ բանակի մասին տեղեկություններ չգիտեն, երբեք զորամաս ոտք չեն դրել: Եթե այդքան սրտացավ են, թող գնան ՊՆ, իրենց աջակցությունը ցուցաբերեն »: Սոսեն սովորում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, արդեն 3-րդ կուրսի ուսանող է : Սիրում է ֆոտոնկարչությունը, երազում է ռազմական ֆոտոլրագրող դառնալ. «Ռազմական թեման ինձ շատ հոգեհարազատ է: Դեռ փոքրուց մեծացել եմ հայրենասիրական երգեր լսելով: Անընդհատ լսելով, որ թուրքը սենց, հայը սենց, բնականաբար հայրենիքի նկատմամբ մեծ սեր է ամրապնդվում»: Ֆոտոնկարչությամբ սկսել է զբաղվել դեռևս տարիներ առաջ: Ինչպես ինքն է ասում՝ սկզբում նկարում էր ձեռքի տակ եղած տեսախցիկով, մինչև որ մի օր մայրը նվիրեց պրոֆեսիոնալ տեսախցիկ: «Այսօր երազումս տեսել եմ, որ տեսախցիկս կորցրել եմ, առավոտյան զարթնեցի, դարակս բացեցի, տեսա, որ տեղում է, նոր հանգստացա»,-պատմում է Սոսեն: Մեր դիտարկմանը, թե ասում են, որ եթե ուզում ես լավ կին լրագրող դառնալ, ապա պետք է չամուսնանաս, Սոսեն պատասխանում է. «Չէ, այդպես չի լինի, հենց միայն հայրենիքիս համար, մեր քիչ լինելու պատճառով, պիտի ամուսնանամ, պարտավոր եմ, եթե նույնիսկ ստիպված լինեմ հրաժարվել մասնագիտությունիցս (ժպտում է-հեղ.): Հուսով եմ ՝ նման խնդիր չի լինի»: Հարցին, թե իր կարծիքով Հայաստանում ռազմական լրագրությունը զարգացած է, Սոսեն պատասխանում է. «Ընդհանրապես լրագրությունը զարգացած չէ, ռազմական լրագրության մասին խոսք լինել չի կարող: Հուսով եմ՝ ես շատ լավ ռազմական լրագրող կդառնամ »: Սոսեն նաև հավաստիացնում է ՝ պատրաստ է անձնազոհության աստիճան ծառայել իր մասնագիտությանը. «Եթե հարկ լինի, կգնամ կռվելու պատերազմում, իսկ եթե ոչ (չէ՞ որ մենք հզոր բանակ ունենք), պատրաստ եմ գնալ ֆոտոնկարներ անել »,-ասում է նա: Նշենք, որ վերջերս Սոսեն հայոց բանակի զինվորների մասնակցությամբ ֆոտոշարք էր պատրաստել: Մեզ հետ զրույցում նա պատմեց . «Ես միշտ մտածել եմ, որ զինվորը ստիպողաբար է ծառայում, բայց երբ գնացին զորամաս, շփվեցի զինվորների հետ, հասկացա, որ դա այդպես չէ »: Սոսեն նաև պատմում է ՝ փորձել է նրանց ստուգողական հարցեր տալ. «Երբ հարցնում էի, թե արդյոք դժվար չէ երկու տարի ծառայելը, թե իբր անիմաստ տարիներ են անցնում, նրանք պատասխանում էին. «Չէ ոնց կլինի, մեր հայրենիքի համար ենք անում»: Այդ ամենից ես ավելի ոգևորվեցի և հասկացա, որ մենք ունենք հզոր բանակ»: Սոսեն նաև հավաստիացնում է ՝ այցը տարբեր զորամասեր շարունակական բնույթ է կրելու: Բացի ռազմական թեմաներից Սոսեն շատ է սիրում նաև բնություն՝ հատկապես լեռներ նկարել: Նա պատմում է ՝ ֆոտո նկարելու հարցում իրեն շատ է օգնում ընկերուհին՝ ֆոտոլրագրող Տալիթա Բաղադասարյանը. «Երբեմն միասին գնում ենք նկարներ անելու, միասին նստում, քննարկում ենք մեր նկարները, թե որն է ճիշտ, որն է սխալ: Նա շատ լավ խորհուրդներ է տալիս: Ֆոտոնկարչությունը միայն սովորելով չէ, պետք է առօրյա կյանքում հաճախ կիրառել, որպեսզի հմտանալ»: Իր նկարներից նա չի առնաձնացնում որևէ մեկը. «Բոլորն էլ հավասար սիրում եմ, չեմ կարողանում առանձնացնել: Ձգտում եմ այնպես անել, որ իրենցից մեծ պատմություն ներկայացնեն: Երբ տրամադրություն չեմ ունենում, սկսում եմ նկարել, շատ-շատ է օգնում»:

Նազենի Բաղադասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031