Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կնյազյանը բրոնզե մեդալ է նվաճել

Օգոստոս 11,2013 21:58

2013 թվականի Օգոստոսի 10-ին Ամստերդամում  տեղի ունեցած խառը մարտարվեստների Եվրոպայի հեղինակային առաջնությունում ընդամենը մի քանի մարզումներից հետո իր  նորամուտը նշեց ու մեկնարկային առաջին հաղթական հանդիպումներն ունեցավ հայ մարզիկ Հայկ Կնյազյանը, որը  մարզվում է  Oostburg-ի   HTK թիմի  կազմում եւ  թեթեւագույն  քաշում նվաճեց բրոնզե  պարգեւը:

Բաութեի  եւս 2 սաներ ‘ Հայկի թիմակիցներ Մարցին Պրզիբիցեն  (IJzendijke) եւ Ռուլ վան Սաբեն  (Aardenburg)  համապատասխանաբար կիսածանր ու ծանր քաշերում նույնպես լավ  արդյունք  գրանցեցին`  կրկնելով Հայկի ցույց տված  արդյունքը` 3-րդ տեղը: Բոլոր 3 մարզիկներն էլ առաջին  մենամարտն ավարտեցին հաղթանակով ժամանակից շուտ:

Հայկին ու նրա 2 թիմակիցներին այս տարվա սեպտեմբերի 7-ին գերմանական Ախեն քաղաքում նոր փորձություն է սպասում`  West side Grappling-ի մրցամարտը:

 

Լուսանկարում կենտրոնում Հայկ Կնյազյանն է

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031