Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Օգնում եմ, որպեսզի նրանք, ովքեր հնարավորություն ունեն օգնելու, օգնեն ուսանողին»

Օգոստոս 13,2013 10:36

Հատված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հարցազրույցից:

– Պետպատվերով հատկացված տեղերը, որպես կանոն, պաշտոնյաների երեխաներն են զբաղեցնում՝ բարձր միավորներ «ձեռք բերելով»…

– Ինչի, որ պաշտոնյայի երեխա  է, նշանակում է բութ է ու տգե՞տ  անպայման,   պիտի   աղքա՞տ լինի, որ բարձր գիտելիքներ ունենա։ Բարձր  պաշտոնյաների երեխաներ կան, որ բավականին լուրջ  կարողություններ  ունեն  եւ իրացնում են իրենց իրավունքները բուհերում։ Ինչո՞ւ մյուս կողմը չեք ասում, որ Ձեր ասած մեծահարուստները, պաշտոնյաները քանի երեխաների են կարողանում օգնել ուսման վարձը վճարել։

– Դուք ճանաչո՞ւմ եք էդպիսի մարդկանց, կթվարկե՞ք։ Ձեր կուսակցությունում կա՞ն նման պաշտոնյաներ։

– Մեր կուսակցությունից չի կարող լինել որեւէ մեկը, որը որ բաժնետեր է ու չօգնի, մանավանդ մեծամասնական պատգամավորները համատարած են օգնում։

– Իսկ Դուք օգնե՞լ եք որեւէ ուսանողի։

– Ես մեծահարուստ չեմ, բայց օգնում եմ, որպեսզի նրանք, ովքեր հնարավորություն ունեն օգնելու, օգնեն ուսանողին։

– Այսինքն Դուք միջնո՞րդ եք։

– Չէ, ես քննարկում եմ, ես միջնորդելու իրավունք չունեմ, դա իմ թիմն է, ու մենք քննարկում ենք մեր  քաղաքական  տեսակետներին հարիր։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031