Լրահոս
Օրվա լրահոսը

Ինն օր անց դեռ ոչ մի առաջադրում չկա

Օգոստոս 13,2013 22:36

Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում արդեն 9 օր է մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը, բայց ոչ մի առաջադրում չի գրանցվել առայսօր: «Ժառանգության» տարածքային գրասենյակից ինչպես ճշտեցինք, այսօր իրենց կուսակցությունից պատգամավորի թեկնածու չի առաջադրվել, ոչ էլ հստակեցված է թեկնածուի անունը, այդ հարցը վերջնական կհստակեցվի վաղը գումարվելիք նիստի ժամանակ:

Այս պահին դեռ հայտնի է միայն ՀՀԿ-ի թեկնածուի անունը, ով Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է, ՀՅԴ-ից շրջանառվում է նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանի անունը: ՕԵԿ-ից եւ ԲՀԿ-ից ինչպես  արդեն փոխանցել էին   կուսակցությունների  մասնակցությունը սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական  ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը դեռ հայտնի չէ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ նշված կուսակցությունից առաջադրվողներ հնարավոր է եւ չլինեն: Ինչեւէ,  առաջադրման վերջնաժամկետին մնացել է երկու օր, իսկ թե ովքեր կլինեն պատգամավորի թեկնածուները կամ թեկնածուն, պարզ կդառնա առաջիկա երկու օրվա ընթացքում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031