Լրահոս
Օրվա լրահոսը

1.5 ժամ հետո 3 մետրանոց փոսից դուրս բերեցին երիտասարդ տղային. Քիչ առաջ տղան մահացել է

Օգոստոս 16,2013 20:51

shamshyan.com․ Քիչ առաջ Ներքին Շենգավիթ թիվ 11 փողոցի հատվածում քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ փրկարարների հետ որոնողական աշխատանքների արդյունքում կարողացան մոտ 20 մ երկարությամբ, 1մ լայնությամբ և 3մ խորության փոսից դուրս բերեն երիտասարդ տղային, ում շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 1.5 ժամից ավել տևած որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիները ձեռքերով, բահերով ու քլունգներով հեռացնում էին թափված հողը, ինչը տվեց իր դրական արդյունքը: Երիտասարդ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:

Տեղափոխող բրիգադը հայտնեց, որ ի ուրախություն կա կենդանության նշաններ, ու հիմա արդեն բժիշկները իրենք են պայքարում երիտասարդի կյանքի համար:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ Մ. Մամիկոնյանը մահացավ:

 

 

Մանրամասները՝ shamshyan.com  կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031