Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում կրակ է արձակվել ՄԱԿ-ի տեսուչների ուղղությամբ

Օգոստոս 26,2013 17:46

«Ամերիկայի Ձայն»Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայի մայրաքաղաքում դիպուկահարային կրակ է արձակվել ՄԱԿ-ի քիմիական զենքի փորձագետներին տեղափոխող մեքենաներից մեկի ուղղությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի խոսնակի համաձայն, ՄԱԿ-ի փորձագետներին տեղափոխող մեքենայի ուղղությամբ արձակվել է են կրակոցներ, որոնց հետևանքով մեքենան դուրս է եկել շարքից: ՄԱԿ-ի տեսուչները ստիպված են եղել վերադառնալ Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերահսկվող հսկիչ կետ, սակայն նախատեսում են շարունակել աշխատանքը նոր մեքենա ժամանելուց հետո:

Բան Կի-Մունը երկուշաբթի ավելի վաղ ասել է, թե Սիրիայում ՄԱԿ-ի տեսուչների առաքելության հաջողությունը կարող է նպաստի ապագայում Սիրիայում և այլուր քիմիական զենքի կիրառման կանխարգելման:

«Սիրիայում բոլորը շահագրգռված են ճշմարտությունը հայտնաբերելու մեջ: Քիմիական զենքի կիրառման որևէ սպառնալիք կամ մեղադրանք պետք է առաջացնի ամբողջ աշխարհի մտահոգությունը, այդ իսկ պատճառով աշխարհի ուշադրությունը սևեռած է Սիրիայի վրա», – ասել է ՄԱԿ- գլխավոր քարտուղարը:

Սիրիայի ընդդիմության ակտիվիստները մեղադրում են կառավարությանը ապստամբների կողմից վերահսկվող Դամասկոսի արվարձաններից մեկի ուղղությամբ հրետանու և հրթիռների կիրառմամբ հարձակման իրականացման ժամանակ քիմիական զենք կիրառելու մեջ: Նրանց համաձայն, հարձակման հետևանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:

Զոհվածների թիվը և մահվան պատճառը սակայն հնարավոր չէր ենթարկել անկախ հաստատման:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը սակայն հերքել է անցյալ չորեքշաբթի օրը տեղի ունեցած մարտի ընթացքում քիմիական զենքի կիրառման մասին հնչեցվող մեղադրանքները՝ իր հերթին մեղադրելով ապստամբներին այս տարվա սկզբին Հալեպի մոտակայքում քիմիական զենքի կիրառման մեջ:

 Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031