Լրահոս
Օրվա լրահոսը

НТВ. «Հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել զինված ներգաղթյալների Մոսկվայի ռեստորանում»

Օգոստոս 26,2013 19:13

Մոսկվայի Ալթայ փողոցի ռեստորաններից մեկում  50-ից ավելի մարդ է բերման ենթարկվել, նրանց թվում` Հայաստանի քաղաքացիներ, որոնց կասկածում են էթնիկ հանցավոր խմբի անդամներ լինելու մեջ: Հայտնում է «Էն Տե Վե»-ն:

Իրավապահներին հետաքրքրում է, թե ինչն է միավորում այդ մարդկանց, որոնք Ռուսաստան են եկել տարբեր երկրներից:

«Հատուկ գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել և ոստիկանության բաժանմունք տեղափոխվել 54 հոգի, նրանց թվում` Ադրբեջանի, Տաջիկստանի, Վրաստան, Թուրքիայի, Իրանի և Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բնակիչներ: Նրանցից բոլորից վերցվել է մատնահետքեր և ստուգվում է, թե ինչ հանցագործությունների մեջ են ներգրավված եղել նախկինում», – հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից:

Մոսկվայի ոստիկանները մտադիր են շարունակել պայքարը էթնիկ խմբավորումների դեմ: Պաշտոնյաներն ու ոստիկանությունն արդեն որոշում են կայացրել հատուկ գործողություններ իրականացնել նմանատիպ վայրերում: Վայրը և ժամը դեռ գաղտնի են պահում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031