Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժը զգացվել է Ախալքալաք քաղաքից 25 կմ դեպի արևելք

Սեպտեմբեր 06,2013 22:33

Սեպտեմբերի 6-ին, ժամը  20.52-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրեց, որ տեղական ժամանակով ժամը 20.35-ին Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Ախալքալաք քաղաքից 25 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380 և արևելյան երկայնության 43.800:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահ ոստիկանության կրտսեր սերժանտ Մ.Ռուշաձեի հետ, ով տեղեկացրեց, որ երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերվածություններ չկան:

 

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30