Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է զոհերի ինքնությունը

Սեպտեմբեր 08,2013 19:16

Shamshyan.com-ի տարածած տեղեկության հիման վրա տեղեկացրել ենք, որ ժամը 06:00-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 32 ՕՏ 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջում գտնվող ժայռաբեկորների վրա: Վթարի հետեանքով տեղում 2 հոգի մահացել են, իսկ 51-ամյա Զավեն Հակոբյանը եւ 25-ամյա Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Կայքը նոր մանրամասներ է հաղորդում: Վթարի հետեւանքով տեղում մահացել են Երեւանի Նոր Արեշ 24/42 հասցեի բնակիչ 18-ամյա Ռուբեն Բաղյանը եւ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 142/38 հասցեի բնակիչ 19-ամյա Գեւորգ Հովհաննիսյանը, իսկ վարորդ Զ. Հակոբյանն ու նրա ուղեւոր, Ծովագյուղի բնակիչ 25-ամյա Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ակաթի Վահանյան says:

    ոչ թե Ծովագյուղ, այլ Ծովակ, մի անգամ ճշտեք անունները, նոր հրապարակեք, ամոթ է

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30