Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Ռուսական քաղաքականությունն ասում է` իմ հետ լավ չլինես, կպատժեմ»

Սեպտեմբեր 09,2013 13:02 Share

Այլընտրանք կա՞ արդյոք խուսափելու Մաքսային միություն մտնելուց, թե ոչ` հարցին այսօր «Ելակետ» ակումբում պատասխանելով՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը նշեց. «Տեսականորեն խորհրդարանը կարող է ոչ ասել, իսկ գործնականորեն, մեր խորհրդարանը ամեն ինչին այո է ասում: Գործնական առումով դա չեմ տեսնում: Միակ գործնական խնդիրը այն է, որ արեւմտյան քաղաքականությունն ասում է`եթե դու իմ հետ լավ լինես, քո առջեւ ճանապարհներ կբացեմ, իսկ ռուսական քաղաքականությունը հետեւյալն է ասում` իմ հետ լավ չես լինի, ես քեզ կպատժեմ»,- ասաց նա հավելելով, որ Մաքսային միությունը մեզ լավ բան չի տալու:

Պապյանի խոսքով`ինքը հավանական էր համարում, որ Ասոցացման պայմանագիրը կստորագրենք, բայց գնալով այս ուղղությամբ՝ ակնկալում էր, որ ինչ որ բան կստանանք, գազի գնի հետ կապված, ԼՂՀ-ի, սակայն, ըստ նրա ստացվեց այնպես, որ կորցրեցինք` դրա դիմաց ոչինչ չստանալով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30