Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Արշակյան. «Այս պահին «Փարքինգ սիթի սերվիսի» ոչ մի մեքենա ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում չկա» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2013 15:46 Share

Aravot.am-ի հարցին, թե Երեւանում վճարովի ավտոկայանատեղիի ծառայություն մատուցող «Փարքինգ սիթի սերվիսն» արդյոք իրավունք ունի՞ ճանապարհային ոստիկանության գործառույթներ իրականացնել եւ իր տարածքում կայանած ու ընկերության «օրենքները» խախտած ավտոմեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, ինչպես որ ընկերության պատասխանատուներն են հայտարարում, Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն ասաց. «Փարքինգ սիթի սերվիսի» հետ որեւիցե առնչություն չունենք: Ինչ վերաբերում է էվակուացիային, ապա պետք է դիմեք իրենց, իրենց օրենսդրությամբ պետք է պատասխանեն: Այս պահին «Փարքինգ սիթիի» կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք որեւիցե ավտոտրանսպորտային միջոց չի տեղափոխվել»:

Պարոն Արշակյանի մեկնաբանություններն այս առնչությամբ առավել մանրամասն` տեսանյութում.

Այսօր «Ազդակ» ակումբում Արսեն Արշակյանը ներկայացրեց 8 ամիսներին կատարված աշխատանքները` նշելով, որ մահվան ելքով վթարների թիվն ավելացել է: Նա ճանապարհատրանսպորտային պատահարները նաեւ պայմանավորեց հանրապետություն ներկրվող տրանսպորտային միջոցների աճով: Նրա տվյալներով, 8 ամիսների ընթացքում Երեւանում վթարների 117 դեպք է գրանցվել, ինչի հետեւանքով 40 քաղաքացի զոհվել է, 874 քաղաքացի ստացել մարմնական վնասվածքներ:

Այս օրերին Ճանապարհային ոստիկանությունը սկսել է սխալ տեղ կայանած ավտոմեքենաները տանել տուգանային հրապարակ, Արսեն Արշակյանի ներկայացմամբ, տեխնիկայի բացակայության պատճառով մինչ այժմ ՃՈ-ն հնարավորություն չի ունեցել այդպես վարվել. «Բարձրախոսով փորձում ենք գտնել տվյալ ավտոմեքենայի վարորդին եւ եթե չի հայտնաբերվում՝ քարշակը մեքենան տանում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով, նախկինում ութսունապատիկի չափով էր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30