Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը Հովիկ Աբրահամյանին չի մեկնաբանում

Սեպտեմբեր 09,2013 17:08

«Հովիկ Աբրահամյանի ասածները չեմ մեկնաբանում»,-խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահի այն հայտարարությանը, որ մինչ Մոսկվա մեկնելը ՀՀ նախագահը Մաքսային միություն մտնելու հարցը քննարկել է կոալիցիոն քաղաքական ուժերի հետ։

Հարցին՝ ե՞րբ է եղել այդ հանդիպումը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չպատասխանեց։

Նա նշեց, որ հինգշաբթի օրը տեղի է ունեցել ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որից հետո կուսակցությունը հաղորդագրության տեսքով տարածել է իր մոտեցումները Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ։

Լրագրողը նորից կրկնեց հարցը, Բիշարյանն այս անգամ պարզապես լռեց:

Նա ինչ-որ օրենքի նախագիծ վերցրեց, սկսեց ընթերցել՝ այդպիսով հասկացնելով լրագրողներին, որ իրենց գնալու ժամանակն է։

Ի դեպ, այդ ամբողջ ընթացքում տիկին Բիշարյանը շատ լարված էր։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Շատ վախենալու է այս կնոջը նայելիս:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30