Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ-ում քննարկվել են տեսալսողական հաղորդումների կարգավորման նոր չափորոշիչները

Հոկտեմբեր 08,2026 18:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել քննարկում՝ տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ նոր ընդունված չափորոշիչների և դրանց գործնական կիրառման վերաբերյալ, որին մասնակցել են հեռուստառադիո և հեղինակազորված ընկերությունների ներկայացուցիչները։

ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը և Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ սահմանված նոր պահանջները՝ անդրադառնալով դրանց գործնական կիրառման իրավական առանձնահատկություններին և հնարավոր խնդրահարույց իրավիճակներին։

Մասնավորապես, ներկայացվել են այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է գնահատվի տեսալսողական հաղորդումների համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Անդրադարձ է կատարվել խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության, ինչպես նաև բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման սահմանափակումներին։ Քննարկվել է նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքը և դրա գնահատման չափորոշիչները։

ՀՌՀ ներկայացուցիչները հեռարձակողների ուշադրությունը հրավիրել են նոր կարգերի կիրառման ժամանակ կարևոր իրավական հանգամանքների վրա՝ պարզաբանելով սահմանված պահանջների գործնական կիրառման առանձնահատկությունները։

Քննարկման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հարցերը և գործնականում առաջացող խնդիրները։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացված հարցերի վերաբերյալ տվել են պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։

ՀՌՀ-ն կարևորում է ոլորտի մասնակիցների հետ շարունակական երկխոսությունը և նման քննարկումների անցկացումը՝ նոր կարգավորումների վերաբերյալ միասնական ընկալում ձևավորելու, դրանց պատշաճ կիրառմանը նպաստելու և գործնականում հնարավոր իրավական անորոշությունները նվազեցնելու նպատակով։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031