Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մարգարյանը չի ուզում իմանալ, թե ով է քաղաքացուն անվանել էշ կամ ոչխար․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2013 20:32

Նախորդ շաբաթ հասարակությունը տեղեկացավ, թե կառավարության դիմաց Ազգային անվտանգության ծառայության պետը ինչ բառերով է շփվում Հայաստանի քաղաքացու հետ։ «Արա, էշ ա, ինչի՞ ես գոռում, այ ոչխար»,-ասել էր ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանը չի ուզում իմանալ, թե ով է քաղաքացուն անվանել էշ կամ ոչխար, ինքը չի ուզում քննարկել պետական պաշտոնյայի վարքագիծը. «Հիմա համբալ, թե ոչխար, ասում եմ դա ԱԺ պատգամավորին հարց տալու չեմ կարծում որ բան ա, ես քաղաքական գործիչ եմ»։

Գործարար պատգամավորը չի պատրաստվում հանդես գալ հարկատուի հաշվին աշխատավարձ ստացող եւ նույն հարկատուին վիրավորող Գորիկ Հակոբյանի հրաժարականի պահանջով . «Նման հարցով դիմում եք այն մարդին, ով նման վարքագիծ է դրսեւորել»։

Մանրամասները՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30