Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ անկախության օրվա առիթով

Սեպտեմբեր 19,2013 23:41

civilnet.am․  ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակվել է պետքարտուղար Ջոն Քերիի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակի առիթով, որում մասնավորապես ասված է.

«Նախագահ Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից ես իմ ամենաջերմ մաղթանքներն եմ փոխանցում Հայաստանի ժողովրդին՝ անկախության օրվա առիթով։ Միացյալ Նահանգները և Հայաստանը ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի և փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եմ և շնորհակալ հայկական համայնքում շատերի հետ տևական բարեկամության համար։ Իբրև մի մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, նահանգ, որը Հայաստանից դուրս գտնվող հայերի խոշորագույն բնակավայրերից մեկն է, ես անմիջական տեղեկություններ ունեմ ամերիկյան մշակույթում, ժողովրդավարության և տնտեսական կենսունակության մեջ ձեր կատարած ներդրումների մասին։

Այսօր երկու երկրները միասին աշխատում են տարածաշրջանային և երկկողմանի դինամիկ օրակարգով: Մենք ակնկալում ենք ավելի ուժեղացնել տնտեսական և առևտրային կապերը մեր ժողովուրդների միջև այնպիսի համաժողովների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան տնտեսական աշխատանքային խումբը։ Ես մաղթում եմ համայն հայությանը ուրախ և բարգավաճ անկախության օր, խաղաղություն և երջանկություն առաջիկա տարիներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30