Լրահոս
Օրվա լրահոսը

Թվով 24 երթուղիների սպասարկման մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 17-ին

Սեպտեմբեր 20,2013 12:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի քաղաքապետարանը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերություններին հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի թվով 23 ավտոբուսային և 1 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված նոր մրցույթին:

Երթուղիների ուղղություններին, մրցույթի անցկացման կարգին և պայմաններին, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, հետևյալ հղումով  :

Հայտարարված մրցույթին կարող են մասնակցել նաև ուղևորափոխադրումների իրականացման փորձ ունեցող իրավաբանական անձինք:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: