Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար

Սեպտեմբեր 20,2013 20:35

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը՝ 55 կգ  քաշային Ռոման Ամոյանը, բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն է ստացել:

Որակավորման փուլում բացահայտ առավելությամբ մեկը մյուսի ետեւից պարտության մատնելով բելառուսցի Էլբեկ Տազիեւին, ուկրաինացի Վյուգար Ռահիմովին, ղազախ Նուրսուլթան Կարմուլզանին, Ամոյանը կիսաեզրափակչում միավորների 6:9 տարբերությամբ զիջեց կորեացի Գյուժին Չոին եւ երեկոյան սփոփիչ մրցափուլում բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Թոմաս Սպենսեր Մանգո (ԱՄՆ)- Կանիբեկ Ժելչուբեկով (Ղրղզստան) զույգի հաղթող ամերիկացի ըմբիշի հետ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30