Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կայք է թողարկվել

Սեպտեմբեր 23,2013 18:43

Այսօր` տեղեկատվական զարգացած տեխնոլոգիաների առկայության պայմաններում, գուցե   անշնորհակալ գործ է նոր կայք թողարկելը:  Չէ որ համացանցը լի է ամենազվարճալի ու ամենասենսացիոն, ու ամենալուրջ կայքերով ու լրատվամիջոցներով…  Բայց մենք համարձակվում ենք գնալ այդ քայլին ոչ թե ամենա-ն, միակն ու անփոխարինելին լինելու ակնկալիքով, այլ բոլորի, անկախ կուսակցական պատկանելությունից, խոսափողը դառնալու, մեր կյանքի հոռի երեւույթները, դրանք ծնող պատճառները ջրի երես դուրս բերելու ցանկությամբ:  Ոչ միայն ջրի երես դուրս բերելու, այլ քաղաքական, մշակութային, եւ հանրային  գործիչների, համապատասխան  մասնագետների կողմից հիվանդությունն ախտորոշելու ու դրա բուժման միջոցները ներկայացնելու ակնկալիքով: Ընդ որում, դա առնչվում է ինչպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, այլեւ  մեր երկրի  տնտեսությանը, մշակույթին, սպորտին, կրթությանը, առողջապահությանը…

«Ֆորում» էլ.  օրաթերթի խմբագրակազմը  կփորձի հավաստի, անաչառ  եւ բազմակողմանի լրատվության, հոդվածների, վերլուծությունների, հարցազրույցների  միջոցով   ներդաշնակ կապ ապահովել  հասարակական ու  քաղաքական գործիչների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների  եւ  հայ  հասարակության միջեւ:

 

«Ֆորում»  էլ. օրաթերթ  forums.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30