Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Սեպտեմբեր 25,2013 18:13

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արտակ Դավթյանի նախագահությամբ:  ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրեց իր հեղինակած  « 2013 – 2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում էր բարձրացնել գիտության բնագավառի ծախսերը: Պատգամավորն առաջարկում էր գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով եւ առաջիկա տարիներին շարունակել ծախսերի բարձրացման գործընթացը:

ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրեց կառավարության բացասական դիրքորոշումը: Նրա  խոսքով՝  գիտության բնագավառր ծախսը պետք է լինի ՀՆԱ-ի 1% -ից ոչ պակաս : Նա կարեւորեց նաեւ կրթության նոր մոդելների իրագործումը , գիտական մեգածրագրերի իրականացումը :

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով հետ վերցրեց հանձնաժողովին ուղղված գրությունը ` ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում  համատեղ քննարկելու համար:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30