Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Սեպտեմբեր 30,2013 16:09

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է վանաձորցի Սամվել Մնացականյանի դատաքննությունը:

Սամվել Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Վանաձորի քաղաքապետարանի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ, Վանաձոր քաղաքի բնակչուհի Սուսաննա Աղաջանյանի օգտին, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար, վերջինիցս պահանջել և 2012թ. հոկտեմբերի 3-ին ստացել է 449.218 ՀՀ դրամին համարժեք 1100 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն:

Սուսաննա Աղաջանյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել այն մասին, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի և ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի Նաիրի փողոցում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 300 քմ հողատարածքը սեփականաշնորհելու համար՝ 800 դոլար կաշառք:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 3-ին Սամվել Մնացականյանը 1.100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում բռնվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, ապա եւ հաստատված քրգործը  ուղարկվել էր դատարան:

Քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30