Լրահոս
Օրվա լրահոսը

Անավարտ շինհրապարակների կառուցապատողների հետ կքննարկվի և կսահմանվի վերջնաժամկետ՝ դրանց հետագա ճակատագրի հետ կապված

Սեպտեմբեր 30,2013 17:52

Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում առկա անավարտ շինհրապարակների հետագա ճակատագրի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության շրջանակում:

Հատկանշելով, որ այլևս անթույլատրելի է հանդուրժել շուրջ մեկ տասնամյակ մասնավորապես մայրաքաղաքի կենտրոնում անավարտ շինհրապարակների առկայությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարել է հանդիպում կազմակերպել տվյալ տարածքների սեփականատերերի հետ, որի շրջանակում կքննարկվի տվյալ կիսակառույցների հետագա ճակատագիրը: Քաղաքապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է սահմանել հստակ ժամանակացույց, համաձայն որի էլ դրանց հետ կապված վերջնական որոշումներ կկայացվեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30