Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Կիլինկարովը ազատ է արձակվել

Հոկտեմբեր 02,2013 17:29

Սպանություն կատարելու համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Կիլինկարովը, Aravot.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան պատիժը լրիվ կրելու հիմքով ազատ է արձակվել «Սեւան» ՔԿՀ-ից:

Արմեն Կիլինկարովը մեղադրվում էր Արսեն Շաքարյանին սպանելու մեջ:

Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Կիլինկարովը 2000թ. դեկտեմբերի 25-ին Լևոն Կիլինկարովի հետ միասին, վերջինիս վարած ավտոմեքենայով, Աշոտ Շաքարյանի կողմից եղբորը` Գագիկ Կիլինկարովին հրազենային վնասվածք պատճառելու շուրջ պարզաբանումներ անելու պատճառով, Ալավերդու գյուղմթերքների շուկայում մոտեցել է Ա. Շաքարյանի եղբորը`Արսեն Շաքարյանին, նստեցրել է ավտոմեքենան և վրեժխնդիր լինելու նպատակով կրակ է արձակել նրա վրա, սպանել է նրան և դիակը գցել է Շեստակովի փողոցի երթևեկելի մասում, ապա դիմել փախուստի:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Արմեն Կիլինկարովին վերոգրյալ հանցանքի համար վերջնական պատիժ էր սահմանել ազատազրկում 5 տարի ժամկետով:

Հակառակ սրան` Արմեն Կիլինկարովը բազմիցս կրկնել էր, որ ինքը վերոնշյալ սպանության հետ կապ չունի: Նա  չի ընդունել իրեն վերագրվող հանցանքը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031