Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ Զարուհի Փոստանջյանի հասցեին ինչ էլ որ ասել են ՀՀԿ-ականները, դեռ համարժեք չի այն վիրավորանքին, որը տիկին Փոստանջյանը հասցրել է Սերժ Սարգսյանին: Պարոն Սահակյանն իր տեսությունն ունի վիրավորանքների վերաբերյալ, նա կարծում է, որ վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը վիրավորանք չի, հակադարձում է. «Եթե վիրավորանք կա, համաչափ կարող են վիրավորել ուրիշները, ես կարծում եմ, որ դեռեւս համաչափ, ազդեցիկ, կշիռների առումով, չենք կարողացել գերազանցել Զարուհուն, հակադարձումը այլ խնդիր է, մենք ընդամենը հակադարձել ենք, բայց չենք կարողացել այն աստիճան ուժգին հակադարձել, որքան Զարուհին արել է»:
Պարոն Սահակյանը մտածում է, որ եթե ԵԽԽՎ պատգամավորները ճանաչեին Զարուհուն, չէին զարմանա նրա հարցից՝ «պարզապես չեն ճանաչում, դրա համար զարմացել են»:
Պարոն Սահակյանը «տեղյակ չէր» այն մասին, որ ՀՀԿ երիտթեւը պատրաստվում է ձվերով եւ լոլիկներով դիմավորել Զարուհի Փոստանջյանին: Այդուհանդերձ, ասաց, որ «եթե ՀՀԿ-ի երիտթեւն է դա կատարելու, կատարելու է իր կամքով, իր մտածողությամբ եւ ոչ թե գրանտների միջոցով», բայց միեւնույն է, ինքը «դեմ է նման չակերտավոր մեծարանքներին»:
Ինչ վերաբերում է «կեղտոտ սպիտակեղենը» տանը, թե Եվրոպայում լվանալուն, պարոն Սահակյանը կարծում է, որ «եթե սպիտակեղեն գոյություն ունի՝ բոլոր երկրներում էլ կեղտոտվում է, լվացվում է, իսկ անընդհատ վանկարկել, գնահատականներ տալ՝ ճիշտ չի, որովհետեւ թեման քաղաքական չի»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀկ-ի երիտթուրքերը, որոնք հենց այս ազգությամբ են պիտակավորում՝ Զարուհի Փոստանջյանին, թող մի օր էլ անհանգստանան իրեց ջանքերով կործանվող երկրի ապագայի համար: