Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսուհետ մեր դպրոցում ոչ ոք իրավունք չի ունենա միասեռական ուսուցիչներին ասի՝ աչքիդ վերեւը ունք կա»

Հոկտեմբեր 10,2013 14:40

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենքի հետ խնդիրներ են առաջ եկել: ՀՀ իշխանություններից մենք ստացել ենք հավաստում, որ մեր անհանգստությունները իրենք ընկալում են եւ պատրաստ են օրենքից հանել որոշ հատվածներ: Խոսքն այս արտահայտության մասին է, որ գենդերը դա ձեռքբերովի հասարակայնորեն ամրագրված վարքագիծ է: Սա տալիս է միասեռական ամուսնությունների հնարավորություն, մանկասեռական հանցագործությունների օրինականացման հնարավորություն: Սա մտնում է գենդեր հասկացության մեջ: Մեզ տվել են բոլոր հնարավոր երաշխիքները, որ այդ ամեն ինչը կփոփոխվի, բայց այսօր ոչ մի բան չի արվել»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վարդան Խաչատրյանը:

Նա վստահեցրեց, որ գենդեր բառը վիճարկելի բառ է, մեզանում այն սեռ բառն է եւ անմիջական կապ ունի սեռական փոքրամասնությունների հետ. «Օրենքով հարվածի տակ է դրվում եկեղեցին, ընտանիքը: Մարդկանց քարոզվում է այդ ազատությունները»:

Աստվածաբանության պատվավոր դոկտոր Սամվել Նավոյանի դիտարկմամբ՝ մենք քրիստոնյա ենք եւ բարոյականությունը ուրիշ կերպ ենք հասկանում. «Խախտվում է Սահմանադրության 43-րդ հոդվածը: ԵՄ Սահմանադրության մեջ ոչ մի խոսք չկա քրիստոնեության մասին: Երկու նույն սեռի մարդկանց միությունը համարվում է ընտանիք: Եթե ընտանիք են, ունեն որդեգրության իրավունք: Այսուհետ մեր դպրոցում ոչ ոք իրավունք չի ունենա միասեռական ուսուցիչներին ասի՝ աչքիդ վերեւը ունք կա: Մեր երեխաներին այդ ուսուցիչները կարող են դաստիարակել: ԱԺ-ն ոչինչ չի փոխել, միայն մի քանի տեղ հանել է գենդեր բառը եւ նշել՝ գերակայությունը պատկանում է միջազգային իրավունքին: Իսկ թե ինչ է ասում միջազգային իրավունքը՝ բոլորս գիտենք՝ գեյ շքերթներ, պաշտոնյաների մասնակցություն այդ շքերթներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031