Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նպատակահարմար չի համարել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակի չափը ավելացնելու նախագծի ընդունումը

Հոկտեմբեր 10,2013 15:06 Share

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հողային օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կկրճատվեն էլեկտրական էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման արտոնագրի, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող շենք-շինությունների կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, հողամասերի օտարումը կիրականացվի ուղղակի վաճառքով:

Կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Գործադիրը քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը: Նրանք առաջարկում են կոնտակտային ոսպնյակների, օպտիկական ակնոցների արտադրությունը և առևտուրը դարձնել արտոնագրվող գործունեություն, ինչը չի բխում կառավարության որդեգրած քաղաքականությունից, որն ուղղված է արտոնագրման ընթացակարգի պարզեցմանը:  Կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագիծը լրացուցիչ հիմնավորման ու լրամշակման կարիք ունի և այս տեսքով քննարկման ենթակա չէ:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակի չափը: Հիշեցնելով, որ 2014 թ. հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև զինվորական կենսաթոշակը, կառավարությունն իր եզրակացության մեջ տեղեկացրել է, որ եկող տարվանից ներդրվելու է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատավարձի հաշվարկման միասնական համակարգ` վերանայելով նաև զինվորական կենսաթոշակի հաշվարկման կարգը, ինչը հնարավորություն կտա այս բնագավառում վարել էլ ավելի թիրախավորված քաղաքականություն:

Ի մի բերելով այս և մի քանի այլ հիմնավորում` կառավարությունը նպատակահարմար չի համարել ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Գործադիրը դեմ է արտահայտվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծին:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 

 

Այլ հարցեր

 

Գործադիրն ի գիտություն է ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի զեկուցումը ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (18.07.2013 – 30.09.2013 թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն 31 կետը կամ 100 տոկոսը հոկտեմբերի 9-ի դրությամբ կատարվել է: 31 կետից մեկն իրականացվել է 9 օր ուշացումով:

         ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետությունում ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ներկայացուցչության իրավական կարգավիճակի համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ինսուլինակախյալ հիվանդների` անվճար դեղ ստանալու իրավունքի իրացումը պատշաճ և անխափան ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է, որ ՀՀ 2013-2019 թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից ինսուլինի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ՍՊԸ-ից:

Կառավարության որոշմամբ Էդիկ Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը (): Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել բեղմնավոր աշխատանք:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031