Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար. «Թեղուտում ուզում են բացել մահաբեր նոր հանք» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2013 15:19 Share
PrevPhoto
NextPhoto

Այսօր կառավարության շենքի մոտից սկսված բողոքի ցույցը, որն ուղղված էր Թեղուտի պաշտպանությանը, երթի միջոցով շարունակվեց դեպի «Վալեքս Գրուպի» գրասենյակ, այնուհետեւ Բաղրամյան 26:

Ցուցարարները, որոնց թվում էին բնապահպաններն ու մտահոգ քաղաքացիները, կոչ էին անում տեր կանգնել մեր երկրի հարստություններին:

Մտահոգ քաղաքացի Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց, որ մեր երկրում հանքարդյունաբերությունը դարձել է պատուհաս մեր ժողովրդի գլխին: Նրա խոսքով՝ Սյունիքն արդեն մեռնում է հանքերի եւ պոչամբարների տակ, սակայն մեր երկրի եւ միջազգային օլիգարխներին դա քիչ է ու այսօր սկսել են ոչնչացնել Լոռվա անտառները, Թեղուտում ուզում են բացել մահաբեր մի նոր հանք. «Հանքատերն ամբողջ Հայաստանով մեկ գլուխ է գովում, պարծենում, որ այդ հանքի պոչամբարը տարածաշրջանում լինելու է ամենամեծը: Անհասկանալի է՝ թույնամբարով ինչո՞ւ են հպարտանում, թույնով, որը ներծծվելու է մեր ջրերի մեջ, թույնով, որը ոչնչացնում է ոչ միայն բույսերը, կենդանիներին, այլեւ մարդկանց: Այդ ծանր մետաղները, որոնք ազդում են ոչ միայն տվյալ սերնդի, այլեւ ազդելու են հաջորդ սերնդի վրա: Ծանր մետաղներն այն նյութերն են, որոնք ազդում են մարդկանց գեների վրա:

Երկու օր առաջ ցուցադրվեց համահայկական բնապահպանական ճակատի կողմից նկարահանված մի ֆիլմ, որը ցայտուն կերպով ցույց էր տալիս, թե ինչպես է Հայաստանը ոչնչանում հանքերի ծանր բեռի տակ: Եվ այսօր նորից մենք ոչնչացնում ենք արդեն Լոռին, որտեղ մնացել է մի քիչ անտառը, որտեղ դեռ մաքուր էր օդը, ջուրը, հողը ու այն նորից ուզում է ոչնչացնել հանքի տակ»: Գեւորգ Սաֆարյանի խոսքով՝ արդեն ավերվում են Թեղուտի անտառները, գետը եւ եթե Թեղուտի հանքավայրը բացվեց, ապա նրա կիրճերը նույնպես լցվելու են պոչամբարներով:

Իսկ ովքեր չգիտեն, թե ինչ բան է պոչամբարը՝ Գեւորգ Սաֆարյանը հիշեցնում է՝ «Պոչամբարը զրո դրամ տուրքով նվիրվում է ՀՀ-ին, որի մեջ կուտակված են ահռելի քանակությամբ ծանր մետաղներ, որոնք ազդում են մարդկանց գեների վրա: Մենք Թեղուտը բացելով՝ մի նոր Չեռնոբիլ ենք բերելու Հայաստանի գլխին, մեր երկրում տեղից էլ ռադիացիոն ֆոնն է բարձր ու Հայաստանն էլ թունավորված է, եթե նորից թունավորենք Լոռին, կարող ենք Հայաստանի վրա խաչ քաշել: Եթե Թեղուտի հանքը բացվեց, սա կլինի Հայաստանի վերջը, եւ մենք ամեն հնարավորն ու անհնարինն անելու ենք, որ պաշտպանենք մեր երկիրը, որը ժառանգել ենք մեր նախորդ սերունդների կողմից եւ պիտի ժառանգենք հաջորդներին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031