Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը և Ստավրոպոլը ստորագրել են եղբայրացման համաձայնագիր

Հոկտեմբեր 11,2013 11:44

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ: 
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ըստ այդմ, համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման, փորձի փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:
Կարևորելով երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը Երևանի և Ստավրոպոլի միջև, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը խթան կհանդիսանա երկու քաղաքների միջև բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար. «Վստահ եմ, որ ստորագրված եղբայրացման մասին համաձայնագիրը, որով Երևանը և Ստավրոպոլը հռչակվեցին քույր-քաղաքներ, արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինն էլ իր հերթին նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում. «Եղբայրացման համաձայնագիրն առավել քան պարտավորեցնող է և ես վստահ եմ, որ առաջիկայում արդեն երկու քաղաքների միջև համագործակցությունը գործնական փուլ կթևակոխի»,- նշել է Գեորգի Կոլյագինը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031