Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Հարություն Շմավոնյան» մրցանակի` 2013թ. մրցանակակիրները

Հոկտեմբեր 16,2013 18:45

Հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր:

1794 թ. հոկտեմբերի 16-ին է հրատարակվել հայկական առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը»: Այն հիմնադրել է Հարություն քահանա Շմավոնյանը` Հնդկաստանի Մադրաս քաղաքում:

Եվ այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Ազդարար»-ի համահայկական խմբագրությունն անցկացրեց «Հարություն Շմավոնյան» մրցանակի և օսկարների մրցանակաբաշխություն՝ ամենամյա հայկական մամուլի օրվա, ինչպես նաև «Ազդարար» ամսագրի հիմնադրման 219-ամյակի կապակցությամբ:

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին Մամուլի օրվա կապակցությամբ` «Ազդարար»-ի գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանն ասաց. «1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանը Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում իր աղոթքն հղեց առ Աստված և ազդարարեց նոր հանդեսի` «Ազդարարի» ծնունդը: «Ազդարար»-ը, փաստորեն, հիմնադրեց հայ մամուլը, և ավելի հին է, քան այսօրվա շատ ազգեր և պետություններ: Սակայն պարբերականը շուտով ընդհատվեց (Հնդկաստանում խառը ժամանակներ էին), ընդամենը 18 համար լույս տեսավ: Սակայն 2007թ. վերջերին Գառնիկ Անանյանի հետ միասին վերահիմնադրեցինք հանդեսը Մադրասում: Այսօր արդեն «Ազդարարը» հրատարակվում է Հայաստանում»:

Այնուհետև «Ազդարարի» պատասխանատու խմբագիր Շահանե Տեր-Առաքելյանը ներկայացրեց այս տարվա «Հարություն Շմավոնյան» մրցանակակիրներին, որոնք են`

  1. «Աշխարհի մարդիկ» գրքի հեղինակ Ստեփան Հեքիմյան
  2. «ՌԱԴոստ» լրագիր (հիմնադիր-խմբագիր` Վաչագան Բասենցյան)
  3. ԼՂՀ ՊՆ «Գոյամարտ» հեռուստածրագիր (հիմնադիր-ղեկավար` Սենոր Հասրաթյան)
  4. Ջավախքի ԱՏՎ-12 «Էվրիկա» հեռուստառադիոընկերություն (տնօրեն` Կարո Մելքոնյան)
  5. Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան
  6. Թուրքիայի «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճեան
  7. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տպագրության և լրատվության բաժին (ղեկավար` Ռուզաննա Հարությունյան)
  8. «Շանթ» ՀԸ հեռուստալրագրող Արտյոմ Երկանյան
  9. Իսպանացի գրող, հրապարակախոս, լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարան
  10. Բուլղարացի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալևա
  11. ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի դպրոցի «Սյունաց բազե» աշակերտական թերթ (հիմնադիր-խմբագիր` Սամվել Լալազարյան)
  12. Հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյան
  13. Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյան:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031