Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստաընկերությունը «եռանդուն ղեկավարություն» ունի

Հոկտեմբեր 17,2013 13:35

Այն, որ այժմ արդեն ՀՀ իշխանությունների հետաքրքրությունն Արևմուտքի նկատմամբ նվազել է`պայմանավորված Մաքսային միություն մտնելու ծրագրերով, ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, կարող է ազդել նաեւ հայաստանյան լրատվական դաշտի վրա: «Գուցե ոչ ակտիվ և դաժան ձևով, բայց խոսքի ազատության սահմանափակումները առանձին-առանձին դեպքերում կդառնան լուրջ մարտահրավեր»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց բանախոսը`հավելելով, որ իրենք դիտարկել են Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի աշխատանքները։

«Հանրային հեռուստաընկերությունում լուրջ խնդիրներ կան: Վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է հայեցակարգը: Մենք շատ լավ հիշում ենք նախկին ղեկավարության պնդումը, թե քանի որ հանրային ենք՝ քաղաքական մեծամասնության պահանջարկը արտահայտենք»,- ասաց բանախոսը`հույս հայտնելով, որ Հանրային հեռուստաընկերության նոր ղեկավարությունն այլ մոտեցումներ կդրսեւորի։

Առավել կոնկրետ եւ առարկայական բաներ`հեռուստաընկերության աշխատանքի վերաբերյալ, Նավասարդյանն առայժմ չի ասում, քանի որ դեռեւս դիտարկումների փուլում են: Միայն ասում է, որ «եռանդուն ղեկավարություն կա», թեեւ պրոֆեսիոնալ առումներով դժվարացավ գնահատականներ տալ, բայց բավարար չի կարող համարել հանրային նշանակության իրադարձությունների վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության աշխատանքը:

Նա ընդհանուր քննադատության ենթարկեց հեռուստաընկերությունների վարած քաղաքականությունը`ինչ-ինչ եղանակներով ռեյտինգներ ցույց տալու եւ դրա հաշվին գովազդ ապահովելուն ուղղված: ԵՄԱ նախագահը գտնում է, որ հեռուստաընկերությունները ոչ թե ռեյտինգի ետեւից պետք է վազեն, այլ որակյալ հաղորդումներ պատրաստելու մասին մտածեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031