Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը թույլատրել է դատախազության գույքը վաճառել եւ օտարել

Հոկտեմբեր 24,2013 14:52

ՀՀ գլխավոր դատախազության հեռախոսներն առավոտից լռում են:

Մենք փորձում էինք ճշտել դատախազության անշարժ գույքի օտարման հետ կապված որոշակի հարցեր:

Հարցերը վերաբերելու էին, մասնավորապես, ՀՀ կառավարության մի թույլտվության ՝ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրելու, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմին ամրացված Երևանի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (կաթսայատուն և ենթակայան), ինչպես նաև 71 միավոր մեքենաներն ու սարքավորումներն ուղղակի վաճառքի ձևով՝ 140 մլն դրամով «Բիզնես -Պլաս» ՍՊ ընկերությանը օտարելու հետ:

Հայաստանի Հանրապետության կառավարության երեկվա որոշման համաձայն, թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գլխավոր դատախազության աշխատակազմին ամրացված Հայաստանի սեփականությունը հանդիսացող` Երևանի Հանրապետության փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 104.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով (կաթսայատուն` 47.0 քառ. մետր և ենթակայան` 57.4 քառ. մետր) անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքը, ինչպես նաև 71 միավոր մեքենաները և սարքավորումները, համաձայն հավելվածի (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Բիզնես -Պլաս» ՍՊ ընկերությանը :

Ըստ այդ որոշման, գնորդը պարտավոր է 3 տարվա ընթացքում կատարել 8 000 հազար դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ, իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, նաեւ՝ վճարումները կատարել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ, ՀՀ արժույթով` անշարժ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ մեքենաների և սարքավորումների վաճառքի գինն ուղղել պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր գանձապետական հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031