Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերին «ժամանակավոր ներմուծման» հնարավորություն կտան

Հոկտեմբեր 28,2013 21:51

Հայաստան եկած սիրիահայերի մեծ մասի  համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ավտոմեքենաների ներմուծման ժամկետն արդեն ավարտվել է, մի մասինն էլ շուտով կավարտվի. այսինքն` բազմաթիվ սիրիահայերը, որոնք պատերազմի պատճառով իրենց մեքենաները թողել են Սիրիայում, ներկայումս չեն կարող դրանք բերել Հայաստան` «ժամանակավոր ներմուծմամբ»:

Սակայն, ՀՀ կառավարությունն ամենայն հավանականությամբ սիրիահայերին հնարավորություն կտա իրենց մեքենաները հասցնել Հայաստան «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, որն, ըստ էության, արտոնություններ է նախատեսում. ասենք`ինչպես նշված է Մաքսային օրենսգրքում` Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝ մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ այլ վճարների:

Հոկտեմբերի 31-ին կառավարության` Գեղարքունիքի մարզում արտագնա նիստին կքննարկվի Սփյուռքի նախարարության առաջարկությունը սիրիահայերի համար «Ժամանակավոր ներմուծման» ժամկետը երկարացնել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի  31-ը: Այս մասին տեղեկանում  ենք ՀՀ կառավարության նիստի օրակարգից:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031