Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է «Բլիչեր Ռիփորթ» պարբերականի շաբաթվա լավագույն 5 ֆուտբոլիստների ցուցակի մեջ:
«Դորտմունդի «Բորսուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայումս հավակնում է լինել Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը, եթե այդպես է, ապա Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հավանաբար երկրորդն է», – գրում է պարբերականը:
Նոյեմբերի 10-ին կայացած «Սպարտակ» – «Զենիթ» խաղում, որն ավարտվել է 4-2 հաշվով, Մովսիսյանը դարձել է երեք գոլի հեղինակ, սակայն վնասվածք է ստացել և հնարավոր է, որ մինչև տարվա վերջ այլևս չխաղա:
Մովսիսյանը լավագույնների ցուցակը կիսում է «Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, «Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի, «Նյուքասլ Յունայթեդ»-ի դարպասապահ Թիմ Կրուլի և «Բայերն Լևերկուզենի» հարձակվող Հոնգ-Մին Սոնի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































