Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի հիմնահարցերին անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում․ ՀՀ նախագահի մամլո խոսնակ

Նոյեմբեր 11,2013 22:09

Panorama.am․ ՀՀ նախագահն իրավասու չէ միջամտել իրավական գործընթացներին.  Panorama.am-ին պարզաբանեց նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը՝ միաժամանակ նշելով, որ Վարդան Պետրոսյանի հետ կապված զարգացումներն առիթ են դարձել, որպեսզի նախագահն անդրադառնա խափանման միջոցի հիմնահարցին:

Նախագահի մամլո խոսնակից, մասնավորապես հետաքրքրվել էինք, թե արդյոք չի պատրաստվու՞մ ՀՀ Նախագահը միջամտել, որպեսզի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխվի: Ի պատասխան Արման Սաղաթելյանն ասաց. «ՀՀ Նախագահը իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միևնույն ժամանակ նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930