Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Ինչո՞ւ մեր ամբողջ տնտեսությունը դարձավ իմպոտենտ»

Նոյեմբեր 15,2013 11:38

Հատված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ հարցազրույցից:

Պատրա՞ստ եք Դուք առաջիկայում հագնել ղազախական հագուստ, երթևեկել «Նիվայով», դիտել բելառուսական արտադրության հեռուստացույց կամ բելառուսական սառնարանին պահ տալ մթերքները։

– Ես պատրաստ եմ ցանկացած ժողովրդի մշակութային իրողությունները հարգել, իսկ ղազախական հագուստը, ռուսական «Նիվան», բելառուսական տեխնիկան չեն համապատասխանում համաշխարհային չափորոշիչներին։ Վստահ չեմ, որ եթե ինքս հանդուրժող գտնվեմ ստանդարտների նվազեցման հետ, այն մարդիկ, ովքեր աշխատում են Մաքսային միությանն անդամակցելու պայմանագրի օգտին, պատրաստ են հանդերձավորվել ղազախական հագուստներով, վարել «Նիվա» ու բելառուսական տեխնիկայով կենցաղային կարիքները հոգալ։ Նրանք սպառելու են լավագույն ստանդարտներին համապատասխանող ապրանքներ՝ քաղաքացիներին վերապահելով նվազագույնը։ Այդ պահվածքը ես համարում եմ հանցավոր։

Այո, բայց նրանք պետության անունից հայտարարում են, որ հայկական արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, մրցունակ չէ եվրոպական շուկայում, առավելագույնը՝ կսպառվի ասիական ծակուծուկերում։

– Ինչպե՞ս պատահեց, որ մեր շնորհալի, իշխանությունների կողմից թմբկահարվող, պրոֆեսիոնալ ու հանճարեղ ազգը, որ ծնել է աշխարհի բոլոր հանճարներին տարբեր երկրներում, չի կարողանում արտադրել 3-4 ապրանքատեսակ։ Համաշխարհային շուկայում որևէ պետություն չի կարող մրցունակ լինել բոլոր ապրանքներով։ Ինչո՞ւ մեր ամբողջ տնտեսությունը դարձավ իմպոտենտ։

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930