ԲՀԿ անդամ Արման Աբովյանը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին «Հայելի» ակումբում ասաց. «Ինձ հաճախ հարցնում են, թե սա վրե՞ժ էր Փաշինյանի կողմից, սեփականության վերաբաշխման գործընթա՞ց, արտաքին պատվե՞ր էր։ Ես պատասխանում եմ՝ դա այդ ամենն էր, ինչ ես նոր թվարկեցի։
Արտաքին պատվերի մասով։ Հարվածը, որ հասցվեց Գագիկ Ծառուկյանին, որ փորձեցին «Տուշոնկա 2» լկտիաբարո գործընթացը, երբ Գագիկ Ծառուկյանը հանգիստ կանգնած էր ու իրեն փորձեցին գետնին տապալել, այն խեղճ առյուծին էլ սպանեցին, այդ ամենը ցույց է տալիս, որ ադեկվատությունը, որ պետք է իշխանությունը ցուցաբերի նույնիսկ քեն պահելու, վրեժ լուծելու պարագայում, իսպառ բացակայում է եւ իշխանության ադեկվատության մասին խոսելու իմաստ չկա։
Երբ որ գոռում էր, ճվում էր, ղժժում էր, ասում էր՝ էս կանեմ, էն կանեմ՝ «կկզըցնեմ», «չոքըցնեմ», «կունեզրկեմ» եւ այլն, ըստ էության ունենք իրավիճակ, որ «չոքըցնել», «կզըցնել», «ունեզրկել» ամբողջ գործընթացը վերաբերում է այն մարդկանց, որոնք աշխատում են Ծառուկյանին պատկանող հիմնարկներում, որոնց իշխանությունը, ըստ էության, դուրս շպրտեց եւ այսօր հենց այդ մարդկանց թե ունեզրկում է, թե կանգնեցնում ծանրագույն ճգնաժամի առջեւ։
Եվ թերեւս սա է առայժմ ամենաուղիղ, ամենացայտուն օրինակը, թե երբ իշխանությունը իբր Ծառուկյանի հետ կապված լուրջ դեմքով գործողություններ է կատարում, տուժում են տասնյակ հազարավոր մարդիկ»,-ասաց Արման Աբովյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































