Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք փաստ չունենք, բայց ռիսկ տեսնում ենք». «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը՝ ընտրական ամփոփ տվյալների թվաբանական անճշտությունների մասին

Հուլիս 16,2026 18:07 Share

Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ին կայացրած պաշտոնական որոշման մեջ հրապարակված ընտրական ամփոփ տվյալների թվաբանական համադրությամբ թվաբանական մի շարք անճշտությունները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթեւիկ Սողոյանը համարում է սխալ աշխատանքի արդյունք:

«Մեզ համար այդ անճշտությունը սխալ աշխատանքի արդյունք է։ Մեր համոզմամբ՝ օրենսդրական կարգավորումները, ցուցակների հրապարակումը և այլն, միտված են նրան, որ ցանկացած անձ հնարավորություն ունենա այդ հրապարակային տվյալները համադրելով հանգելու այն հետևությանը, որ այստեղ չկա թվաբանական աճպարարություն։ Բայց երբ չենք կարողանում դրան հասնել ու տարօրինակ մեկնաբանություններ ենք լսում, թե այդ հաշվարկները տեխնիկական ինչ միջոցներով են արվում, հանգում ենք ընդհանուր պատկերի լեգիտիմության պակասի հետ։ Եթե կհիշեք, Վահագն Հովակիմյանը Սահմանադրական դատարանում հայտարարեց, որ այդ թվաբանական վերլուծության համադրման մեխանիզմներն արվել են արհեստական բանականության միջոցով և կարող էին լինել սխալ այն պատճառով, քանի որ հնարավոր է անվճար արհեստական բանականության մոդել է օգտագործվել։ Սա ողջամիտ համարվել չի կարող»,- ասաց Սողոյանը:

Ըստ Սողոյանի՝ «Հայաստան» դաշինքի կողմից վերհանվել էին ընտրողների ստորագրված ցուցակներն ամբողջությամբ, և դրանց թվերը համադրվել էին վերջնական թվերի հետ։ Ունեցել էինք մոտ 27 հազար անհամապատասխանություն, որոնց ինչ-որ մասը փարատվել էր Սահմանադրական դատարանի փակ նիստով, գաղտնի, որը ծառայողների հետ կապված թվերն էր ներառում, ինչ-որ մասը ԿԸՀ-ն մեկնաբանել էր, որ էջերը սկանավորված չեն եղել, ինչ-որ մի մասի դեպքում մեկնաբանել էր, թե հին տվյալներ ենք վերցրել, թե նախորդ աղյուսակն ենք վերցրել։ Բայց քննության արդյունքում, երբ այդ թվաբանությունն արեցինք ու վերջացրինք, մեզ մոտ մնացին մոտ 5000 ստորագրություններ, որ չէինք հասկանում՝ որտեղից են։ Չէինք կարողանում այդ անճշտությունը հասկանալ»:

Տաթևիկ Սողոյանը թվերի անճշտությունների համատեքստում տեսնում է կրկնաքվեարկության ռիսկ. «Մենք փաստ չունենք, բայց ռիսկ տեսնում ենք»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031